12:31 15 ապրիլի, 2017Ջենիֆեր Լոպեսն առաջին անգամ Դոմինիկյան հանրապետություն է ժամանել՝ իրարանցում առաջացնելով այնտեղ:

47-ամյա երգչուհին, որը երկիր է ժամանել առանց 41-ամյա ընկերոջ՝ Ալեքս Ռոդրիգեսի, այսօր երեկոյան առաջին համերգն է տալու Լա Ռոմանա քաղաքում: Սակայն ժամանման հենց առաջին րոպեներին երկրպագուները «հարձակվել» են աստղի վրա:

Լոպեսը ներկայացել է Naked Wardrobe-ից զգեստով:
«Սա անմոռանալի երեկո է լինելու: Իմ առաջին համերգն է ձեր գեղեցիկ երկրում»,- իր միկրոբլոգում գրել է Ջեյ Լոն՝ հավելելով. «Ես դրախտ եմ եկել»:
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ EPA-ի