Վարքագծի հինգ ձեւ, որոնք վնասում են ձեր հարաբերություններին

20:01   26 մայիսի, 2017

1. Ձեզ այնպես եք պահում, կարծես միայնակ եք

Հարաբերություններում երկուսն են լինում: Ուստի, երբ դուք ձեզ այնպես եք պահում, կարծես դեռ միայնակ եք, նշանակում է՝ դեռ ձեր զուգընկերոջ հետ հարաբերությունների մեջ չեք: Երբ հարաբերություններ ունեք, պետք է պատասխանատվություն կրեք մյուսի զգացմունքների համար:

Եթե չեք կարող իսկապես հարաբերություններ կառուցել, ապա բաց թողեք այդ մարդուն: Չի կարելի կողքին պահել մի մարդու, ում հետ մտադիր եք միայն կիսել անկողինը՝ առանց լուրջ մտադրությունների: Դուք պետք է անկեղծ լինեք այդ մարդու եւ ինքներդ ձեզ հետ: Ուզո՞ւմ եք սիրել եւ սիրված լինել: Այդ դեպքում պատասխան տվեք ձեր արարքների համար:

2. Ֆինանսական պատաասխանատվություն կրել միայն ձեզ համար

Հարաբերություններում ֆինանսական հարցը հսկայական խնդիր է: Երբ փողը ծախսում եք այնպես, կարծես մենակ եք, ամեն ինչ սկսում է փլուզվել: Անհրաժեշտ է հասկանալ, որ դուք ձեր զուգընկերոջ առջեւ պատասխանատվություն եք կրում ծախսերի համար: Իսկ երբ ոչինչ եւ ոչ ոքի չեք նկատում, ապա մի գեղեցիկ օր ձեզ կարող են լքել:

3. Սեփական հետաքրքրությունների բացակայություն

Ձեզ ամենեւին պետք չէ մասնակից լինել այն ամենին, ինչ անում է ձեր զուգընկերը: Հարկավոր է ունենալ սեփական տարածությունը, ընկերներին, հոբբին: Հակառակ դեպքում՝ դա նման է կախվածության:

Կպչուն հարաբերությունների սինդրոմի հեղինակ Սեթ Մեյերսը ասում է. «Իրենց զուգընկերոջը միաձուլվելու ձգտման մեջ որոշ մարդիկ մոռանում են սեփական հետաքրքրությունների, նպատակների ու զբաղմունքի մասին, ինչը, հնարավոր է, կգրավեր նրանց զուգընկերներին: Ինքնուրույն գործողություների դիմեք, օրինակ, այցելեք մարզասրահ: Եթե կորցրել եք կապն ընկերների հետ՝ վերականգնեք եւ հանդիպեք նրանց հետ»:

4. Լինել չափազանց զգայուն եւ ոչ ինքնավստահ

Ոչ մի բան հարաբերություններին այնպես չի վնասում, որքան անարժան լինելու զգացումը: Անվստահությունը հանգեցնում է խանդի: Եթե ձեր զուգընկերը ձեզ խանդի տեղիք չի տալիս, իսկ դուք շարունակում եք ապրել նրա անցյալի հարաբերությունների մտքերով, ապա պետք է մտածեք: Եթե ցանկանում եք պահպանել ներկա հարաբերությունները, ապա եկել է անցյալը մոռանալու ժամանակը: Այն այլեւս գոյություն չունի:

5. Հիստերիկ տեսարաններ սարքել, չհարգել սիրելի մարդուն

Մեզ բոլորիս դուր են գալիս լավ կատակները եւ մենք գնահատում ենք սրամտությունը: Բայց երբ դա ուղեկցվում է խայթոցներով ուրիշի նկատմամբ, դա արդեն վիրավորական է: Նման վարքագիծը սպանում է  հարաբերությունները, քանի որ հիմնված է ստորության, ոչ թե բարության վրա:

Մի լռեք եւ ձեր զուգընկերոջն ասեք, որ նրա որոշ կատակներ ձեզ դուր չեն գալիս եւ վիրավորական են: Եթե դուք եք սիրում նման բան անել, ապա դադարեք եւ հասկացեք, որ մշտական սարկազմի մեջ ոչ մի ծիծաղելի բան չկա:

 

Աղբյուրը՝  Klubber.ua



© NEWS.am STYLE