«Ես ձեզ հրաժեշտ չեմ տալիս». 13-ամյա Արտյոմ Սեյրանյանը չանցավ «Голос Дети» նախագծի հաջորդ փուլ

23:22   14 ապրիլի, 2017

Ռուսաստանի Առաջին ալիքի եթերում շարունակվում է մանկական «Ձայնը» նախագծի «Մենամարտ» փուլը:

Այսօր իր մասնակցների միջեւ ընտրություն է կատարում Դիմա Բիլանը:

Րոպեներ առաջ Բիլանի 3 մասնակիցները` Վերոնիկա Ուստիմովան, Նիկիտա Վլասենկոն եւ հայազգի Արտյոմ Սեյրանյանը, պայքարեցին հաջորդ փուլ անցնելու համար: Մասնակիցներից յուրաքանչյուրն արժանացավ գովեստի խոսքերի, սակայն Բիլանը որոշեց նախագծում իր աշխատանքը շարունակել Նիկիտա Վլասենկոյի հետ.

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ մարզչին եւ, իհարկե, մայրիկիս, որն ինձ հետ միասին մեծ ճանապարհ անցավ այս նախագծի ընթացքում: Ես ձեզ հրաժեշտ չեմ տալիս»,-նշեց 13-ամյա Արտյոմը:

Բիլանն էլ իր հերթին նշեց, որ տպավորված է բոլոր 3 մասնակիցների ելույթներից.

«Ձեր պահվածքը, ձեր հայացքները, ձեր հուզմունքը՝ այդ ամենն ինձ շատ ծանոթ է, ես էլ եմ դա ժամանակին ապրել, բայց հետագա ճանապարհս պատկերացնում եմ Նիկիտայի հետ»,-նշեց նա:



© NEWS.am STYLE