10-ամյա Կարինե Իգնատյանը դուրս մնաց «Голос Дети» նախագծի հետագա պայքարից

00:01   15 ապրիլի, 2017

Ռուսական «Голос Дети» նախագծի շրջանակներում Դիմա Բիլանը շարունակում է փնտրել այն մասնակիցներին, որոնք իր հետ կշարունակեն պայքարը նախագծի հաջորդ փուլերի ընթացքում:

Րոպեներ առաջ պարզ դարձավ, որ 13-ամյա Արտյոմ Սեյրանյանն այլեւս չի շարունակի պայքարը Բիլանի թիմում:

Երգչի թիմում հաջորդ «մենամարտը» կայացավ Ելիզավետա Կաչուրակի, հայազգի Կարինե Իգնատյանի եւ Կայմակովա քույրերի միջեւ:

Աղջիկներից յուրաքանչյուրն էլ տպավորեց թե Դիմա Բիլանին, թե ժյուրիի մյուս անդամներին՝ Նյուշային եւ Վալերիյ Մելաձեին, սակայն հաջորդ փուլի ուղեգիրը միայն մեկին կարող էր բաժին հասնել: Իսկ այդ երջանիկը Ելիզավետա Կաչուրակն էր:

10-ամյա Կարինե Իգնատյանը չանցավ հաջորդ փուլ, սակայն ժպիտով հեռացավ բեմից.

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր ինձ աջակցում էին. շնորհակալ եմ ժյուրիի բոլոր անդամներին, հատկապես Դիմա Բիլանին: Ինձ համար սա հրաշալի արկած էր»,-նշեց փոքրիկ հայուհին:



© NEWS.am STYLE