Սուրբ Զատկի դիզայն. ծաղկած ծիրանենի՝ փոփ քորնից (ֆոտո)

13:31   15 ապրիլի, 2017

Ապրիլի 16-ին Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Քրիստոսի Հարության տոնը: Այդ օրը մարդիկ ոչ միայն եկեղեցի են գնում, այլեւ ընթրում տանը՝ տոնական սեղանների շուրջ: Սովորաբար այդ սեղանը լի է Սուրբ Զատկի ուտեստներով՝ ձու, ձուկ, տապակած կանաչի եւ այլն, սակայն տոնի շունչն առավել հագեցած դարձնելու համար կարելի է բնակարանը եւ սեղանը զարդարել նաեւ Սուրբ Զատկի խորհրդանիշ-պարագաներով: NEWS.am STYLE-ը հետաքրքիր լուծում է առաջարկում: Քանի որ այս շրջանում ամենուր ծիրանենիները ծաղկում են, ինչը խորհրդանշում է զարթոնք, նոր կյանքի սկիզբ, ուստի Զատկին ընդառաջ՝ սովորաբար տունը զարդարում են ծիրանենու ծաղկած ճյուղերով: Սակայն մենք չենք կարող մեզ թույլ տալ վնասել բնությանը, ուստի գտել ենք այլընտրանքային տարբերակ: Առաջարկում ենք փոփ քորնի օգնությամբ ստանալ ծաղկած ծիրանենու պատրանք:

Դրա համար ձեզ անհրաժեշտ է՝ փոփ քորն, սիլիկոնե սոսինձ եւ ճյուղեր: Նման ճյուղեր՝ թափուկներ, սովորաբար կարելի է գտնել այգիներում:

Եթե ձեռքի տակ սոսինձ չկա, ապա կարելի է ամենասովորական թել ու ասեղով պատրաստել: Պետք է փոփ քորնի հատիկներն անցկացնել թելի վրա, ապա այն փաթաթել ճյուղերի երկայնքով: Ահա արդյունքը:



© NEWS.am STYLE