Նոր «Աստղային պատերազմներ»-ի թիզերը 12 ժամում ավելի քան 13 միլիոն դիտում է գրանցել

14:07   15 ապրիլի, 2017

Star Wars-ի Youtube-ի ալիքում հայտնվել է նոր «Աստղային պատերազմներ»-ի թիզերը` Star Wars: The Last Jedi («Աստղային պատերազմներ. վերջին ջեդայները»): Չանցած 12 ժամ` թիզերն ավելի քան 13 միլիոն դիտում է գրանցել։

Կինոնկարի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 15-ին:
Ժապավենը կպատմի այն մասին, թե ինչ տեղի ունեցավ հերոսների հետ նախորդ դրվագից` Star Wars. Episode VII: The Force Awakens («Աստղային պատերազմներ. ուժի արթնացում») հետո:

Թիզերում հնչում է Լյուք Սքայուոքերի ձայնը, ով, ըստ երեւույթին, գլխավոր հերոսուհուն կսովորեցնի ժամանակակից Ռեյ եռագրությունը:
«Ես գիտեմ միայն մեկ ճշմարտություն: Ջեդայի ժամանակն է եկել»,– ասում է Լյուքը:
Լյուքին ֆիլմում մարմնավորում է Մարկ Հեմիլը, Ռեյին մարմնավորում է Դեյզի Ռիդլին:

Դերասանական կազմում են նաեւ Բենիսիո Դել Տորոն, Լորա Դերնը, Լյուպիտա Նիոնգոն, Ադամ Դրայվերը։ Բացի այդ, կինոնկարի ստեղծողները ցանկանում են «գործի դնել» նաեւ Թոմ Հարդիին:



© NEWS.am STYLE