«Հպարտ եմ, որ Հայոց Ցեղասպանության մասին ֆիլմ է նկարահանվել». Քիմ Քարդաշյանը` «Խոստումը» ժապավենի մասին

10:12   15 ապրիլի, 2017

Երկու օր առաջ Լոս Անջելեսում տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի պրեմիերան: Կարմիր գորգին փայլել են Քիմ եւ Քորթնի Քարդաշյանները, Շերը, Անժելա Սարաֆյանը (խաղում է ֆիլմում), Սերժ Թանկյանը, Օրլանդո Բլումը, Սիլվեսթր Սթալոնեն, Նինա Դոբրեւը, Օլիվիա Կալպոն, ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջը, Օսկար Այզեքը եւ Շարլոտա Լը Բոնը:


36-ամյա հայուհին չի կարողացել մասնակցել կինոդիտմանը, քանի որ հիվանդ է եղել: Սակայն Քիմն ավելի վաղ դիտել է ֆիլմը, եւ Twitter-ի իր էջում ժապավենին աջակցող գրառում է կատարել` հրապարակելով  լուսանկարներ պրեմիերայից:


«Ես այնքան հպարտ եմ, որ Հայոց Ցեղասպանության մասին ֆիլմ է նկարահանվել, որպեսզի շատերն իմանան հայ ժողովրդի պատմությունը», - լուսանկարներից մեկը մակագրել է Քիմը:


«Շեր: Արդյոք պե՞տք է որեւէ բան ավելացնել: Իմ ոճի կուռքն ու հայրենակիցը»,- գրել է հայուհին: Ինչպես եմ հպարատանում այդ պահով։ Մենք կպահենք մեր խոստումը», - գրել է Քիմը՝ հավելելով #KeepThePromise հեշթեգն ու հայկական դրոշը:



© NEWS.am STYLE