Թայրա Բենքսը՝ ի աջակցություն Հայոց Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի

10:45   15 ապրիլի, 2017

#KeepThePromise հեշթեգն այս օրերին գերիշխում է սոցցանցերում: Հայոց Ցեղասպանության մասին՝ «Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերայից առաջ, որը տեղի կունենա ապրիլի 21-ին, մի շարք աստղեր իրենց աջակցությունն են հայտնել դրա հանրայնացմանը:

Երկու օր առաջ ֆիլմի լոսանջելեսյան պրեմիերային մասնակցելուց հետո Քիմ Քարդաշյանն իր Twitter-ում գրել է.

«Ես այնքան հպարտ եմ, որ Հայոց Ցեղասպանության մասին ֆիլմ է նկարահանվել, որպեսզի շատերն իմանան հայ ժողովրդի պատմությունը»։

Իսկ այսօր «Խոստումը» ֆիլմին իր աջակցությունն է հայտնել սուպերմոդել Թայրա Բենքսը. «Կանանց իրավունքները մարդու իրավունքներ են։ Ես Թայրա Բենքսն եմ եւ երդվում եմ՝ պահել խոստումը՝ երբեք չմոռանալու»,-իր Twitter-ի էջում գրել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆիլմը դիտելու եւ Ցեղասպանությունը դատապարտելու կոչով արդեն հանդես են եկել Էլթոն Ջոնը, Լեոնարդո Դի ԿապրիոնՍիլվեսթր ՍթալոնենԲարբարա ՍթրեյզանդըԱնդրե Աղասին: «Խոստումը» ֆիլմին իր աջակցությունն է հայտնել նաեւ դերասան Ռայան Գոսլինգը: Ճիշտ է, նա այդ համատեքստում դատապարտել է Կոնգոյում տեղի ունեցող իրադարձությունները, այնուամենայնիվ, չի մոռացել օգտագործել նաեւ #KeepThePromise (պահել խոստումը) հեշթեգը:



© NEWS.am STYLE