50-ամյա Ջանեթ Ջեքսոնն առաջին անգամ ցույց է տվել որդուն

15:15   15 ապրիլի, 2017

Հայտնի երգչուհի 50-ամյա Ջանեթ Ջեքսոնն այս տարվա հունվարին առաջին անգամ մայրացավ:

Երգչուհին, ում կասկածում են իսլամ ընդունելու մեջ, եւ նրա ամուսինը՝ Կատարից գործարար, միլիարդատեր Վիսամ էլ-Մանան ողջունել են որդու՝ Իսի էլ-Մանայի լույս աշխարհ գալը:
Հանգստյան օրերին էլ հայտնի դարձավ, որ Ջանեթն ու ամուսինն ամուսնալուծվել են: Երգչուհին եւ գործարարը որոշել են, որ իրենց ամուսնությունը չի ստացվել, եւ յուրաքանչյուրն այսուհետ իր ճանապարհով պետք է գնա:

Օրերս պապարացիները երգչուհուն նկատել են Լոնդոնում եւ համացանցում են տեղադրել Ջանեթի առաջի լուսանկարները` ամուսնալուծության մասին լուրերից հետո:


Իսկ Ջանեթն ինքը Twiiter-ի իր էջում որդու հետ լուսնկար է հրապարակել ու մակագրել.
«Ես ու իմ որդին` քնելուց հետո»:



© NEWS.am STYLE