Ընտրել օծանելիք՝ ինչպես զուգընկերոջ. պարֆյումեր Ժաննա Գլադկովայի խորհուրդները

15:28   15 ապրիլի, 2017

«Օծանելիքը դեղամիջոց է սիրո և գեղեցկության համար։ Այն կնոջ ընկերն է, եւ արտացոլում է ոչ միայն նրա ներքին գեղեցկությունը, այլև թևեր տալիս նրան»,-այսօր լրագրողների  հետ հանդիպման ժամանակ ասաց Ռուսատանի առաջատար պարֆյումեր, ռուսական FIFI Awards-ի ժյուրիի փոխնախագահ Ժաննա Գլադկովան։

Ըստ Գլադկովայի՝ յուրաքանչյուրն ունի օծանելիքի իր պահարանը. որքան  մարդն էմոցիոնալ է, այդքան մեծ է նրա պահարանը։

«Ինչպես զուգընկեր, այնպես էլ օծանելիք ընտրելիս պետք է առաջնորդվել սրտով, ինտուիտիվ։ Կանայք դա կարողանում են։ Իսկ սխալ ընտրած բուրմունքը կարող է ոչ միայն ավելորդ գլխացավի պատճառ դառնալ, այլև ոչնչացնել ձեր առանձնահատկությունը, ձեր ներքին ուժը։ Այդ ժամանակ ձեզ չեն օգնի անգամ ճիշտ ըմտրված հագուստն ու դիմահարդարումը։ Օծանելիքը պետք է քողարկի ձեր թերություններն ու ընդգծի ձեր լույսը։ Այն իսկապես կարող է փոխել ձեր կյանքը։ Զուր չեն առաջին պարֆյումերներին կախարդներ կոչում»,-նշեց նա։

Խոսելով սեզոնի միտումների մասին, հայտնի պարֆյումերը նշեց, որ այս տարի նախընտրելի է թեթև, անտեսանելի բուրմունքը, իսկ շեշտը դրվում է նրբության վրա։

Լուսինե Իսրայելյան



© NEWS.am STYLE