Բարբարա Սթրեյզանդը կրկին իր աջակցությունն է հայտնել Հայոց Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմին

20:08   15 ապրիլի, 2017

Բարբարա Սթրեյզանդը կրկին իր աջակցությունն է հայտնել Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմին, որի պրեմիերան նախատեսված է ապրիլի 21-ին: Այս անգամ հայտնի դերասանուհին դիտել է ֆիլմն ու իր Instagram-ում կիսվել տպավորություններով.

«Հենց նոր դիտեցի «Խոստումը» ֆիլմը, եւ այն հիասքանչ է: Գնացեք եւ դիտեք այն»,-լուսանկարը մեկնաբանել է դերասանուհին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սթրեյզանդը, անդրադառնալով ֆիլմին, նշել էր.

«Մենք բոլորս ներգաղթյալների զավակներ ենք: Ես Բարբարա Սթրեյզանդն եմ եւ ես կպահեմ խոստումը՝ երբեք չմոռանալ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆիլմը դիտելու եւ Ցեղասպանությունը դատապարտելու կոչով արդեն հանդես են եկել Էլթոն Ջոնը, Լեոնարդո Դի ԿապրիոնՍիլվեսթր Սթալոնեն, Անդրե ԱղասինՌայան Գոսլինգը, Թայրա Բենքսը, Քիմ Քարդաշյանը:



© NEWS.am STYLE