ՄԱՅԻՍԻ 15-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   15 մայիսի, 2017

ԽՈՅԵՐ

Այսօր ձեր սիրելին շատ կցանկանա գործել անմիտ եւ տրամաբանությունից դուրս: Աշխատեք խելքի բերել նրան, քանի որ միայն ձեզ մոտ կստացվի դա:

ՑԼԵՐ

Այսօր սիրելին ձեր խոսքերը կհասկանա ոչ այնպես, ինչպես դուք կցանկանայիք, ավելին` նա միանգամայն սխալ կընկալի դրանք:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Եթե դուք ցանկանում եք ինչ-որ բան ստանալ ձեր սիրելիից, ապա այսօր դուք պետք է անսարք սկավառակի նման անընդհատ կրկնեք դա նրան:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր սիրելին իրեն կդրսեւորի որպես հոգեբան եւ կասի ձեզ, թե ինչ խնդիրներ ունեք դուք եւ ինչպես կկարողանաք ազատվել դրանցից:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր աստղերը հուշում են ձեզ սիրելիի հետ զբաղվել սպորտով: Միասին հոգնելով եւ հոգնածությունը մեկ գավաթ սուրճի սեղանի շուրջ թոթափելով` դուք կզգաք, թե որքան եք մտերմանում:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր լավ օր էորպեսզի սիրելիի հետ փիլիսոփայեքԿարող եքզրուցել կյանքի իմաստիսկզբի եւ այլ բաների մասին:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր սիրելիի կողքին փորձեք ձեզ թույլ զգալ, կարող եք անգամ արտասվել, եթե ցանկանում եք: 

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր խառը մտքեր կայցելեն ձեզ, օրինակ՝ կյանքի իմաստի մասին կամ այն, թե ինչ եփել այսօր սիրելիի համար: 

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Օրը կարելի է թափթփվածությամբ լի համարել: Դուք հստակ գիտեիք, թե ինչ է ձեզ եւ ձեր սիրելիին սպասվում, սակայն այսօր ընկել եք կասկածների գիրկը:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր սիրելին չի ցանկանա ձեզ ոչինչ բացատրել, այնպես որ՝ դուք ստիպված եք ամեն ինչ ինքնուրույն կռահել:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր դուք շատ կցանկանաք ինչ-որ վեհ արարք անել սիրելիի համար: Ինչ էլ որ անեք՝ նա գոհ կլինի ձեզանից:

ՁԿՆԵՐ

Այսօր սիրելիին հեշտ չի լինի դիմել պատասխանատու քայլին, ինչը բավականին լուրջ ազդեցություն կթողնի ձեր հարաբերությունների վրա:

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE