NEWS.am STYLE-ը շարունակում է «Երեւանյան ազդ» խորագիրը, որը կօգնի ինչպես մայրաքաղաքի հյուրերին, այնպես էլ բնակիչներին կողմնորոշվել, թե ուր գնալ՝ հաճելի ժամանակ անցկացնելու համար:
Այսպիսով, եթե անգամ չեք սիրում ռոք, իմացեք, որ ապրիլի 20-ին Երեւան է ժամանում ռոքի պատմության մեջ ամենահեղինակավոր խմբերից մեկը՝ լեգենդար Napalm Death-ը: Հերթական շնորհակալությունը Zhesht Events-ին՝ նման համերգի կազմակերպման համար, որը կանցկացվի «Վիտամին» ակումբում եւ կսկսվի ժամը 19.30-ին: Բաց մի թողեք:
Իսկ այսօր, ժամը 19.30-ին Տիկնիկային թատրոնում տեղի կունենա ոչ պակաս սիրված՝ The Beautified Project խմբի համերգը: Կարծում եմ, նրանց ներկայացնելու կարիք չկա:
Ի դեպ, նույն թեման շարունակելով, նշենք, որ շաբաթ՝ ապրիլի 22-ին, Վահան Արծրունին հանդես կգա Գաֆեսճեան կենտրոնում, ժամը 20.00-ին:
Իսկ ապրիլի 18-ին Սերգեյ Դանիելյանը, հենց նա, ում բոլորը սիրում են, ժամը 19.00-ին կներկայացնի «Ուտեմ քեզ» մոնոթատրոնը Երեւանի կամերային թատրոնում: Չգիտեմ, տոմսեր մնացել են, թե ոչ, բայց փորձեք այցելել:
Այսօր երեկոյան, ժամը 19.00-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում կարող եք Զատիկին նվիրված համերգ ունկնդրել: Ծրագրում ընդգրկված են Երեւանի պետական կամերային երգչախումբը, Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի ակադեմիական երգչախումբը, «Կանտիլենա» մոսկովյան կամերային երգչախումբը: Դիրիժորը Էդուրադ Թոփչյանն է:
Ջազի սիրահարները հնարավորություն ունեն ունկնդրելու Imagine Band-ին՝ Մոսկովյան 37 հասցեում գտնվող Stop Club-ում: Խումբն սկսում է հանդես գալ երեկոյան ժամը 9-ից, եւ եթե ջազային տրամադրություն ունեք՝ այցելեք:
Եւ, ամենկարեւորը, անցած անգամ մենք խորհուրդ էինք տալիս այցելել Վահե Թիլբյանի եւ Ռենայի համերգին Barcod-ում ոչ միայն նրա համար, որ NEWS.am STYLE-ը պաշտում է քավրը՝ ազգային երգերի հետ միքսով, այլ որովհետեւ այնտեղ Extensions Acoustically-ն թեժացնում է մթնոլորտը, մինչեւ Ռենան ու Վահեն կվերադառնան հյուրախաղերից: