Քիմ Քարդաշյանի, Քանյե Ուեսթի եւ երեխաների հուզիչ լուսանկարը

12:03   17 ապրիլի, 2017

Անցյալ շաբաթ արտասահմանյան բոլոր առաջատար պարբերականներն անդադար գրում էին Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի մասին, որի պրեմիերան կայացավ Լոս Անջելեսում:
Կարմիր գորգին հայտնվեցին Քիմ եւ Քորթնի Քարդաշյանները, Շերը, Անժելա Սարաֆյանը (որը խաղում է ֆիլմում), Սերժ Թանկյանը, Օռլանդո Բլումը, Սիլվեսթեր Ստալոնեն, Նինա Դոբրեւը, Օլիվիա Կալպոն, ինչպես նաեւ ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջն ու գլխավոր դերակատարներ Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեքն ու Շարլոթ Լը Բոնը:


Քիմն ամբողջ շաբաթ իր միկրոբլոգում այդ ֆիլմի մասին էր խոսում, իսկ երեկ Twitter-ում Զատկի տոնի առիթով լուսանկար է հրապարակել: 36-ամյա հայուհին Քանյե Ուեսթի եւ երեխաների՝ Նորթի եւ Սեյնթի հետ է:

«Զատիկ 2017»,- լուսանկարը մակագրել է հայուհին:



© NEWS.am STYLE