Զատիկի շնորհավորանք հայերենով եւ Սոսո Պավլիաշվիլիի մասնակցությամբ զվարճալի տեսանյութ՝ Գարիկ Մարտիրոսյանից

13:04   17 ապրիլի, 2017

Երեկ մենք նշում էինք Զատիկը, իսկ այսօր ուշադիր հետեւոմ ենք, թե ինչպես են այն նշել աստղերը: Այսպիսով, Գարիկ Մարտիրոսյանը, որը վերջերս փայլել է ТНТ-ի «Իմպրովիզացիա» նախագծում, Instagram-ում հրապարակել է լուսանկարներ, որոնցում շոումենը հայերեն շնորհավորում է իր բաժանորդներին եւ երկրպագուներին:

«Kristos haryav i merelots», - լուսանկարներից մեկը մակագրել է Գարիկը:

Բացի լուսանկարներից՝ Գարիկը զվարճալի տեսանյութ է հրապարակել, որտեղ հայտնի երգիչ Սոսո Պավլիաշվիլին հայ երաժիշտների հետ հարվածային գործքիներ է նվագում:
«Շնորհավոր բոլորի տոնը», - մակագրել է 52-ամյա երգչի տեսանյութը Գարիկը:

A post shared by Гарик Мартиросян (@martirosian_official) on



© NEWS.am STYLE