«Եվրատեսիլ»-ի Wiwibloggs կայքն անդրադարձել է Գերմանիայի ներկայացուցչի՝ Ծիծեռնակաբերդ կատարած այցին

17:05   17 ապրիլի, 2017

«Եվրատեսիլ»-ի Wiwibloggs կայքն անդրադարձել է մրցույթում Գերմանիայի ներկայացուցիչ Լեւինայի այցելությանը Ծիծեռնակաբերդ՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հուշամալիր, որտեղ երգչուհին մեկ րոպե լռությամբ հարգել է այդ սարսափելի ողբերգության զոհերի հիշատակը։

«Ես Ցեղասպանության մասին լսել եմ մինչ այստեղ գալս, քանի որ Գերմանիան ճանաչել է այն։ Շատ հուզիչ է այստեղ գտնվելը», - նշել է երգչուհին։

Ինչպես հայտնի է, երգչուհի Լեւինան իր պրոմո-արշավի շրջանակներում Հայաստան է այցելել: Օրերս Perfect Life երգի կատարողը շրջել է Երեւանում եւ զրուցել NEWS.am STYLE-ի թղթակցի հետ։


«Ես ուրախ եմ, որ Հայաստան եմ եկել։ Ինձ արդեն հասցրել են դուր գալ, ինչպես երկիրը, այնպես էլ մարդիկ։ Ինչ վերաբերում է երգը հայերեն կատարելուն՝ ինձ համար դա իսկական մարտահրավեր էր։ Անսովոր բառեր լսողության համար, երաժշտություն, որը տարբերվում է անգլիականից կամ գերմանականից, դժվար էր, բայց հաճույքով կատարեցի»,- նշել է Լեւինան։



© NEWS.am STYLE