Հինգ նշան, որ հարաբերություններում խնդիրներ ունեք

20:04   28 մայիսի, 2017

Տագնապի դրսեւորումներ ունեցող մարդիկ հաճախ են իրենց օտար եւ չհասկացված զգում: Եթե ձեր զուգընկերը տառապում է անհանգիստ վիճակից, հարկավոր է իմանալ հետեւյալ փաստերը՝ նրան աջակցելու համար:

5 բան, որոնք պետք է իմանալ, եթե ձեր զուգընկերը տագնապ է զգում.

1. Անհանգստությունից նրանք տառապում են հոգեպես, ֆիզիկապես եւ զգայական առումով

Անհանգստությունը ոչ միայն բացասաբար է ազդում ուղեղի, այլեւ մարդու ֆիզիկական առողջության վրա: Տագնապի զգացողությունն առաջանում է գենետիկ առանձնահատկությունների, շրջակա միջավայրով պայմանավորված գործոնների, քիմիական դիսբալանսի եւ այլ գործընթացների արդյունքում: Սրանք կարող են հանգեցնել գլխացավերի, մաշկի կարմրածության, սառը քրտինքի, քնի խանգարումների եւ այլն:

Հոգեբանական տեսակետից անհանգստությունը կարող է առաջանալ լարվածությունից եւ սթրեսից, ինչպես նաեւ վախի չհաղթահարված զգացողությունից: Համոզվեք, որ պատրաստ եք ունենալ այն զգացողությունները, ինչ ձեր զուգընկերը: Դա անհրաժեշտ է նրա խնդիրները հասկանալու եւ օգնություն առաջարկելու համար:

2. Նրանք տառապում են դեպրեսիայից

Տագնապի եւ դեպրեսիայի ամերիկյան ասոցիացիայի տվյալներով՝ մարդկության գրեթե կեսը տառապում է դեպրեսիայից եւ տագնապի զգացողությունից: Երկուսի նշանները մարդկանց կարծես տարբեր կողմեր են քաշում: Տագնապի նշանները մարդկանց հրահրում են վեր կենալ, գնալ, մինչդեռ դեպրեսիան ստիպում է նրան մնալ տեղում: Կառավարելով այդ խանգարումները՝ հնարավոր է որոշ ժամանակ ճնշել դրանց ի հայտ գալը: Ըստ գիտնականների՝ տագնապի նշանը մեծ մասամբ առաջանում է դեպրեսիայի հետեւանքով:

3. Ձեր զուգընկերոջը ժամանակ է պետք՝ մենակ մնալու

Տագնապի զգացողությամբ մարդկանց համար դժվար է գտնվել այլ մարդկանց շրջապատում: Ձեր զուգընկերը կարող է հրաժարվել հանգստյան օրերը միասին անցկացնելու հրավերից, եւ դուք պարտավոր եք հարգել նրան: Խնդիրն այն է, որ անհանգստությունն առանց այդ էլ սպառում է նրան էներգիան, իսկ շփումը ճնշում է առանց այդ էլ հյուծված օրգանիզմը: Այս դեպքում պարզապես նրան պետք է հնարավորություն տալ միայնակ մնալու՝ ուժերը վերականգնելու համար:

4. Անհանգստությունը ձեր զուգընկերոջը թույլ եւ անկարող չի դարձնի

Շատերը կարծում են, որ հոգեբանական խնդիրներով մարդիկ ունակ չեն սիրելու կամ պահպանելու հարաբերությունները: Այդպիսի խնդիրներով մարդիկ բավական երկար ժամանակ են գտնվել այդ վիճակում, ինչի արդյունքում կարող  է տագնապի եւ դեպրեսիայի զգացողություն առաջանալ:

Անհանգստությունը ձեր զուգընկերոջը կարող է մի փոքր հեռացնել որոշ ժամանակով, բայց նա գիտակցության մեջ ամենօրյա պայքար է մղում: Դա շատ ժամանակ եւ էներգիա է խլում, բայց դա ամենեւին չի նշանակում, որ նա չի սիրում ձեզ կամ ձեր մասին հոգ չի տանում:

5. Ձեր զուգընկերն ուշադրություն չի ցանկանում

Շատերն այն կարծիքին են, թե հոգեկան խնդիրներով մարդիկ ուշադրություն են պահանջում: Սակայն այդ կարծիքը կարող է հեռու լինել իրականությունից: Եթե ձեր զուգընկերը նման խնդիրներ ունի, նա առաջին հերթին կարիք ունի սիրո եւ կարեկցանքի, ինչպես բոլորը, բայց ո՛չ ուշադրության: Նա չի ուզում, որ իրեն խղճան, ուզում է, որ իրեն լսեն եւ հասկանան:

Պարզապես հարկավոր է օգնել զուգընկերոջը՝ իր վրա աշխատելու եւ իրեն ավելի լավ զգալու հարցում: Մի՛ փորձեք նրան քննադատել: Կարեկցանքը կլինի այն ճանապարհը, որը կօգնի ձեր զուգընկերոջը հաղթահարել տագնապը:

 

Աղբյուրը՝ Liza.ua



© NEWS.am STYLE