Հինգ վայր աշխարհում, որտեղ կրքոտ խառնվածքով տղամարդիկ են ապրում

23:09   28 մայիսի, 2017

Գերմանիա

Թե ինչպես են սիրով զբաղվում գերմանացի տղամարդիկ, գիտեն բոլորը, ովքեր դիտել են կուլտային «Gut, gut! Ja, ja!»-ն:  Հիշու՞մ եք, երբ գալիս է շիկահեր, ուղղանկյուն ծնոտով եւ մկանուտ սանտեխնիկը, իսկ տան տիրուհին տանը մենակ է…

Վերադառնանք զրույցին: Այսպիսով, ճանապարհորդող կանանց վարկածով, գերմանացիները հանդուրժող են, հնարամիտ եւ տեխնիկական են: Երբեմն՝ շատ են տեխնիկական եւ ավելի շատ ուշադրություն են դարձնում  սեքսուալ վարժությունների ճիշտ կատարմանը, քան հարցի զգայական կողմին:

Ֆրանսիա

Հենց նրանք ենք հայտնաբերել շոկոլադն ու հորինել «ֆրանսիական համբույրը»:

Հակառակ  ֆիլմերից  ձեւավորված կարծրատիպերի՝ ֆրանսիացիները տանել չեն կարողանում ռոմանտիկ հանդիպումներն ու անակնկալները՝ համարելով, որ դրանք կարող են միայն վատը լինել: Իսկ, ահա, նրանց սեքսուալության մասին խոսակցությունները զուտ ճշմարտություն են: Միջին վիճակագարական ֆրանսիացին տարեկան սեքսով է զբացվում 165 օր: Բացի այդ, նրանք էքսպերիմենտների սիրահար են:

Լատինական Ամերիկա

«Լատինամերիկյան հմայքը»  անորոշ գույնի շապիկն է ու շորտը՝ մերկ մարմնի վրա: Ընդ որում՝ մարմինը իդեալական պետք է լինի, ուստի շատերն են մարզվում: Մեր պատկերցումների մեջ լատինամերիկացի տղամարդիկ թեժ մաչոներ են: Նման տղամարդկանց հետ կարելի է հրաշալի անցկացնել հանգիստը:  Նրանք անգերազանցելի են պարահրապարակում ու անկողնում, հակված են հանկարծակի բռնկումների ու խելահեղ արարքների:

Բայց նրա հետ կապված երկարատեւ ծրագրեր պետք չէ ունենալ: Նա կարող է գալ ակումբ ձեզ հետ, գնալ՝ մեկ ուրիշի:

Իռլանդիա

Քոլին Ֆարել, Ջոնաթան Ռիզ- Մայերս, Լիամ Նիսոն, Քելին Մերֆի… իռլանդացի տղամարդիկ նվաճել են Հոլիվուդն ու կանանց սրտերը: Բրուտալ ու կոշտ. նրանք խմում են, հայհոյում, մշտապես ինչ-որ հարցեր են լուծում ու հազվադեպ է, որ իդեալական արտաքին են ունենում:

Ի՞նչն է այդ դեպքում գրավում թույլ սեռին:  Հնարավոր է՝ անկեղծությունը, անմիջականությունը,  ոչ ձեւական նրբանկատությունը: Սեքսի մեջ նրանք բնական են ու բռնկուն, իսկապես ուզում են հաճույք պատճառել, անպայման հասնում են ցանկալիին: Նրանցից ռոմանտիկ ժեստեր պետք չէ ակնկալել: Բայց նրանք կարողանում են անկեղծորեն սիրել եւ նվիրված լինել:

Դանիա

Սկանդինավցի տղամարդկանց համեստությունը վերածվել է կուլտի: Նրանք արտաքուստ սառն են, սակայն իրականում նրբանկատ են, դաստիարակված եւ կիրթ:

Դանիացի տղամարդը կարող է ձեզ ժամադրել ձեզ հարմար ցանկացած ժամի եւ երկրագնդի վրա ձեզ հարմար ցանկացած վայրում: Նա հստակ գիտի՝ ուր է գնալու ճանապարհորդելու 10 տարի անց, ինչ է լինելու նրա հետ 20 տարի անց: Սեքսի մեջ նրանք ուշադիր են, նրբանակատ եւ հնարամիտ:

 

Աղբյուրը՝ Otvetnavse.com



© NEWS.am STYLE