Գայանե Ասլամազյանն ամուսնացել է

14:16   17 ապրիլի, 2017

Գայանե Ասլամազյանն ամուսնացել է: «Բարի լույս, հայեր» ծրագրի հաղորդավարուհին ամուսնությունից հետո մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Այս մասին տեղեկանում ենք Ասլամազյանի  ֆեյսբուքյան էջից, որտեղ նա լուսանկարներ է հրապարակել օդանավակայանից:

Ընկերները նրան հրաժեշտ էին տալիս:

Նշենք, որ հաղորդավարուհու ամուսինը ամերիկահայ պրոդյուսեր Ջիանի Օնչոն է: Գայանեն նախորդ ամուսնությունից որդի ունի, իսկ Օնչոն՝ դուստր:

NEWS.am STYLE-ը շնորհավորում է զույգին՝ նրանց մաղթելով ամուր ընտանիք:



© NEWS.am STYLE