Թողարկվել է Հայոց Ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմի հայերեն թրեյլերը

15:05   17 ապրիլի, 2017

Համացանցում հայտնվել է Հայոց Ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմի հայերեն թրեյլերը: Նշենք, որ ֆիլմի համաշխարհային պրեմիերան նախատեսված է ապրիլի 21-ին, իսկ Հայաստանում այն մեծ էկրաններ կբարձրանա ապրիլի 27-ից:

Հիշեցնենք, որ օրերս Լոս Անջելեսում կայացել է «Խոստում» ֆիլմի պրեմիերան, որին ներկա են եղել Քիմ եւ Քորթնի Քարդաշյանները, Շերը, Անժելա Սարաֆյանը (նա հանդես է գալիս ֆիլմում), Սերժ Թանկյանը, Օռլանդո Բլումը, Սիլվեսթր Սթալոնեն, Նինա Դոբրեւը, Օլիվիա Կալպոն, ժապավենի ռեժիսոր Թերի Ջորջը, ինչպես նաեւ դերակատարներ Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեկը եւ Շարլոտ Լե Բոնը:

Ֆիլմի հեշթեգը՝ #KeepThePromise-ը, այս օրերին գերիշխում է սոցցանցերում: Մի շարք աստղեր իրենց աջակցությունն են հայտնել դրա հանրայնացմանը՝ Էլթոն Ջոնը, Լեոնարդո Դի ԿապրիոնՍիլվեսթր ՍթալոնենԲարբարա ՍթրեյզանդըԱնդրե Աղասին Ռայան Գոսլինգը, Թայրա Բենքսը, Քիմ Քարդաշյանը:



© NEWS.am STYLE