Նիկոլայ Բասկովը հայերեն է երգել Արա Աբրահամյանի 60-ամյակի խնջույքին

15:18   17 ապրիլի, 2017

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն ապրիլի 15-ին դարձել է 60 տարեկան: Նրա ծննդյան խնջույքին մասնակցելու համար Մոսկվա են մեկնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը եւ այլ պաշտոնյաներ:

Публикация от Гайк (@gaikivanyan)

Արա Աբրահամյանի 60-ամյակը շնորհավորելու են գնացել նաեւ հայկական եւ ռուսական էստրադայի հայտնի երգիչներ՝ Թաթա Սիմոնյանը, Ֆիլիպ Կիրկորովը, Գրիգորի Լեպսը, Նիկոլայ Բասկովը: Վերջինս անգամ հայերեն է երգել:

Публикация от Гайк (@gaikivanyan)



© NEWS.am STYLE