47-ամյա Ջենիֆեր Լոպեսը նախկին ամուսնու հետ փայլուն ելույթ է ունեցել Դոմինիկյան Հանրապետությունում

14:02   18 ապրիլի, 2017

Անցյալ շաբաթ Ջենիֆեր Լոպեսն առաջին անգամ Դոմինիկյան Հանրապետություն է ժամանել, որտեղ կիրակի փայլուն ելույթ է ունեցել Լա Ռոմանա քաղաքում: 

47-ամյա երգչուհին երկիր է ժամանել նոր զուգընկերոջ՝ 41-ամյա Ալեքս Ռոդրիգեսի հետ, իսկ բեմում ելույթ ունեցել նախկին ամուսնու՝ Մարկ Էնթոնիի հետ:

Ի դեպ, Լոպեսն ու Մարկը հաճախ են միասին երգում իրենց համերգներին՝ վերամիավորման մասին նոր լուրերի առիթ տալով, որոնք, սակայն, մշտապես հերքում են ե՛ւ Լոպեսը, ե՛ւ Էնթոնին:

Ալեքսը համերգին հետեւել է VIP գոտուց:
Իսկ համերգից հետո երեկույթ է կազմակերպվել Դոմինիկյան Հանրապետությունում երգչուհու առաջին համերգի պատվին: Այստեղ արդեն Ալեքսն ամբողջ գիշեր պարել է Լոպեսի հետ:

Աղբյուրը՝ primerahora.com



© NEWS.am STYLE