Քիմ Քարդաշյանը մարիխուանային նվիրված նոր KIMOJI է թողարկել

12:05   18 ապրիլի, 2017

Ապրիլի սկզբին Քիմ Քարդաշյանը նոր KIMOJI է թողարկել (դրանք կարելի է օգտագործել հեռախոսների պատյանների, կրակվառիչների, բանդանաների եւ այն ամենի վրա, ինչը հնարավոր է վաճառել), որոնք, ինչպես եւ դրանց նախորդ տեսակները, սկսել են արագ վաճառվել ցանցում:


Եւ, ահա, 36-ամյա հայուհու նորույթը, որի մասին մենք իմացանք նրա Twitter-ից: Քիմն իր KIMOJI-ների նոր «խմբաքանակը» նվիրել է մարիխուանային:


Հավանաբար, Քիմի՝ նման որոշման վրա ազդել է այն փաստը, որ ապրիլի 20-ին նշվում է Մարիխունայի միջազգային օրը, եւ հենց այդ կապակցությամբ են թողարկվել նորույթները, որոնք տոնի նախօրեին արագ կսպառվեն:

Ի դեպ, հիշեցնենք, որ օրերս Դենվերում բացվել էր մարիխունայի առաջին եկեղեցին, որը պաշտոնապես իր դռները կբացի ապրիլի 20-ին:



© NEWS.am STYLE