10:03 18 ապրիլի, 2017Reddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանի եւ հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլամսի սիրավեպի մասին, իհարկե, բոլորն արդեն գիտեն: 33-ամյա գործարարն ու 35-ամյա թենիսիստուհին այս տարի, կարծես, ամուսնանալու են, բայց ամսաթիվը դեռեւս չեն որոշել:
Իսկ մինչ այդ, Սերենան իր Instagram-ում Ալեքսիսի հետ լուսանկարներ է հրապարակում:
Այս անգամ Սերենան լողափին արված ռոմանտիկ նկար է հրապարակել: Ալեքսիսը գրկել է Սերենային, իսկ աղջկա մատին, իհարկե, շողում է նշանադրության մատանին:
«Ես միայն ցավում եմ, որ նկարում չեմ պարզել մատներս, ներեցեք, մարզիչ Հարրի»,- լուսանկարը մակագրել է Ուիլյամսը:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Ալեքսիսն իր 95-ամյա պապիկի՝ Ջոն Օհանյանի հետ մասնակցել է «Խոստումը» ֆիլմի հոլիվուդյան պրեմիերային: