Gucci-ից 3800 դոլար արժողությամբ պայուսակով Սոֆիա Վերգարան՝ Բեւեռլի Հիլզում

17:33   18 ապրիլի, 2017

Ամենահաս պապարացիները դերասանուհի ՍոֆԻա Վերգարային բռնացրել են Բեւեռլի Հիլզում:

Կոլումբիացի աստղը, որն ամենաբարձր վարձատրվող հեռուստատեսային դերասանուհին է, հանրությանը ներկայացել է Gucci-ից 3800 դոլար արժողությամբ պայուսակով:

Մեկ օր առաջ էլ Սոֆիան Instagram-ում Զատկի տոնից լուսանկարներ էր հրապարակել: Դրանցում դերասանուհին ընկերների, ինչպես նաեւ ամուսնու՝ Ջո Մանգանյելոյի հետ է:


Ի դեպ, 2004 թվականին Սոֆիա Վերգարան սկսել է զբաղվել նորաձեւ հագուստի սեփական հավաքածուի արտադրությամբ՝ իր շուրջ 1.5 հազար հայրենակիցների ապահովելով աշխատանքով: Հանրային գործունեության համար դերասանուհին 2000 թվականին «Տարվա կին» կոչմանն է արժանացել: 2002 թվականին Սոֆիա Վերգարան առաջին կոլումբիացին է դարձել, որը «Հույսի կին» կոչումն է ստացել:

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ AKM-GSI-ի



© NEWS.am STYLE