«Եվրատեսիլ 2017»-ի հայ երկրպագուների խումբն ընտրել է լավագույններին. Ադրբեջանը 10-յակում է

11:17   18 ապրիլի, 2017

«Եվրատեսիլ» մրցույթի երկրպագուների միջազգային կազմակերպությունը՝ OGAE International-ը, նախքան մրցույթը ներքին քվեարկություն է անցկացնում՝ պարզելու համար, թե ովքեր են մրցույթի ֆավորիտները։ Կազմակերպության մաս կազմող՝ OGAE Armenia-ն նույնպես մասնակցել է քվեարկությանը։

Կազմակերպության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հայ երկրպագուներից կազմված 23 հոգանոց թիմն ընտրել է «Եվրատեսիլ 2017»-ի լավագույն տասնյակը։ Ուշագրավ է, որ տասնյակում տեղ է գտել նաեւ Ադրբեջանի ներկայացուցիչը։

Առաջին հորիզոնականում Ֆրանսիան է, երկրորդում՝ Բելգիան, երրորդում՝ Շվեդիան։

Արդեն 11-րդ տարին անընդմեջ OGAE International-ը կազմակերպում է նախաեվրատեսիլյան քվեարկություն, որին այս տարի մասնակցում են OGAE-ի 43 ակումբներ, եւ արդեն 5-րդ տարին անընդմեջ քվեարկության մաս է կազմում նաև OGAE Հայաստանը: Արդյունքները շնորհվում են ընդունված կարգի համաձայն. յուրաքանչյուր OGAE խումբ ներկայացնում է իր լավագույն տասնյակը՝ շնորհելով 1-8, 10, 12 միավորներ. գրված է Ogae.am կայքում։

Իսկ թե մյուս երկրների երկրպագուներն ինչպես են քվեարկել, կարող եք տեսնել այստեղ։



© NEWS.am STYLE