Շիկահեր Աննա Դովլաթյանի նոր՝ գարնանային ֆոտոշարքը

15:25   18 ապրիլի, 2017

Երգչուհի, դերասանուհի եւ պարզապես գեղեցկուհի Աննա Դովլաթյանը հեռուստադիտողին չի դադարում զարմացնել իր արտաքինի փոփոխություններով եւ ոճային կերպարներով:

Նախկինում սեւահեր Աննան տեւական ժամանակ է, ինչ փոփոխությունների է ենթարկում վարսերի գույնը: Այժմ երգչուհի-դերասանուհին շիկահեր է:

Աննան Instagram-ում ներկայացրել է իր նոր ֆոտոշարքը՝ ցուցադրելով նաեւ վարսերի նոր երանգը:

Երգչուհու հետեւորդները ակտիվորեն մեկնաբանում են նրա նոր լուսանկարները՝ փաստելով, որ Աննայի գեղեցկությունն անսահման է:

Հավանո՞ւմ եք Աննա Դովլաթյանի նոր ոճը:



© NEWS.am STYLE