Ջենիֆեր Լոպեսն անակնկալ այցելել է Դոմինիկյան Հանրապետության դպրոցներից մեկը

15:35   18 ապրիլի, 2017

Երեկ կայացել է Ջենիֆեր Լոպեսի առաջին համերգը Դոմինիկյան Հանրապետությունում: 47-ամյա երգչուհին ելույթ է ունեցել նախկին ամուսնու՝ Մարկ Էնթոնիի հետ, իսկ նրա նոր ընկերը՝ 41-ամյա Ալեքս Ռոդրիգեսը, հետեւել է համերգին:

Համերգից հետո նաեւ երեկույթ է կազմակերպվել, բայց այդ ամենից հետո վաղ առավոտյան Ջենիֆերը բարեգործական առաքելությամբ MIR Foundation-ին պատկանող տարրական դպրոցներից մեկն է այցելել:

Ջենիֆերը դպրոց է գնացել Ալեքսի հետ:

Աստղերը հանդիպել են դպրոցականների հետ, նրանց պայուսակներ ու գրենական պիտույքներ նվիրել:

Աղբյուրը՝ ETOnline



© NEWS.am STYLE