Քլոե Քարդաշյանը շնորհավորել է Քորթնիի տարեդարձը նրա՝ զուգարանակոնքին նստած տեսանյութը հրապարակելով

16:33   18 ապրիլի, 2017

Այսօր Քարդաշյան քույրերից ավագը՝ Քորթնին, 38 տարեկան դարձավ: Այդ առիթով Քլոեն Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որում Քորթնին պատկերված է կյանքի տարբեր իրավիճակներում, այդ թվում՝ զուգարանակոնքին նստած, ինչպես նաեւ հարբած եւ հայհոյելիս:

A post shared by Khloé (@khloekardashian) on

Տարօրինակ են Քարդաշյան ընտանիքի զվարճանքները, այնպես չէ՞:

Ի դեպ, հիշեցնենք, որ Քիմը երեկ ուշ երեկոյան առցանց վաճառքի է հանել նոր KIMOJI-ներ, այս անգամ՝ նվիրված մարիխուանային: Քիմի վրա, հավանաբար, ազդել է այն փաստը, որ շուտով՝ ապրիլի 20-ին, նշվելու է Մարիխուանայի միջազգային օրը:



© NEWS.am STYLE