Գտիր տարբերություն՝ Գարիկ Մարտիրոսյանների միջեւ. շոումենը զվարճալի լուսանկար է հրապարակել

15:04   18 ապրիլի, 2017

Չնայած Գարիկ Մարտիրոսյանը հաճախ է նշում, որ չի սիրում սոցիալական ցանցերը, վերջին շրջանում Instagram-ի բավական ակտիվ օգտատեր է դարձել:

Երեկ Գարիկի Instagram-ում, ով օրերս պարզապես փայլեց ТНТ-ի «Импровизация» նախագծում, լուսանկարներ են հայտնվել: Շոումենը բոլորին շնորհավորել է Զատկի տոնի կապակցությամբ եւ Սոսո Պավլիաշվիլիի մասնակցությամբ զվարճալի տեսանյութ հրապարակել: Իսկ այսօր Գարիկի միկրոբլոգում լուսանկարների կոլաժ է հայտնվել:


«Սարսափելի այն չէ, որ ես այսքան ծերացել եմ... սարսափելի է այն, որ 40 տարի անց ակնոցն ու մարզագլխարկը նույնն են»,- լուսանկարը մակագրել է Գարիկը, որը, կարծես, սկսել է փորձարկել ֆոտոխմբագրերի հավելվածներ:



© NEWS.am STYLE