Տղամարդուն գայթակղելու չորս փորձված միջոց

13:03   19 ապրիլի, 2017

Հարկավոր չէ հսկայական գրականություն ուսումնասիրել եւ բազմաթիվ թրեյնինգների այցելել՝ տղամարդկանց գայթակղելու արվեստը յուրացնելու համար: Աղջիկներ, ամեն ինչ ավելի հեշտ է, քան թվում է:

Շատերը սխալմամբ կարծում են, որ գայթակղելու արվեստը պահանջում է զգեստապահարանի, սովորությունների ու անգամ՝ բնավորության փոփոխություն. մի խոսքով՝ դառնալ ուրիշ մարդ, որպեսզի կարողանաս գրավել տղամարդկանց: Սակայն ամեն ինչ այդպես չէ:  Այս չորս պարզ քայլերը կօգնեն քեզ մոտենալ քո նպատակին ու միաժամանակ չկորցնել անհատականությունը։

1. Հետեւիր խոսքերիդ

Այն, ինչ դու ասում ես քո (կամ քո պոտենցիալ) տղամարդուն, գայթակղման կարեւոր մասն է: Եթե դու քեզ լուռումունջ ես պահում ու վախենում ես նրա հետ խոսել, պետք չէ հույս ունենալ, որ նա քեզ կսիրահարվի: Բայց եթե դու մի փոքր տիրապետում ես սիրախաղի արվեստին, ապա ավելի հեշտ կլինի նրա ուշադրությունը գրավել:
Սիրախաղը գերբնական ոչինչ չի պահանջում, պարզապես հետեւիր այս երկու կանոններին՝

Գրգռիր նրան ինչ-որ կերպ եւ հասկացրու, որ դու տպավորված չես: Նա չպետք է կռահի, որ դու կշռադատում ես քո յուրաքանչյուր խոսքը կամ դողում վախից:

Հումոր: Որքան լուրջ լինի քո դեմքը, այնքան ավելի բարձր պատ կհառնի ձեր միջեւ: Հիշիր այն մասին, որ սիրախաղի ժամանակ պետք է փորձել «թեթեւ» լինել, խաղալ աչքերով, ժպտալ, հաճելի լինել: Դա գրավում է տղամարդուն:

2. Շրջազգեստ գնիր

Այո, ամենասկզբում մենք ասում էինք, որ պարտադիր չէ զգեստապահարանն ամբողջությամբ փոխել, բայց որքանո՞վ է գայթակղիչ քո մարզաշապիկը՝ ջինսի եւ անփույթ կապած մազերի հետ:

Կինը պետք է հագուստի մեջ իրեն հարմարավետ զգա, բայց, միաժամանակ, նրա արտաքին տեսքը պետք է անտարբեր չթողնի: Գնիր մի քանի ոճային շրջազգեստ հատուկ առիթների համար եւ աշխատիր ստեղծել այդ հատուկ առիթները։

3. Դադարիր հասանելի լինել

Հասանելիությունն այն չէ, ինչին մենք ձգտում ենք: Տղամարդը, որը հասկանում է, որ դու քո գրաֆիկը հարմարեցնում ես իրեն, արագորեն կկորցնի հետաքրքրությունը քո նկատմամբ: Ապրիր քո կյանքով, եւ որքան ակտիվ այն լինի, այնքան լավ քեզ համար: Գտիր «պատուհան» հանդիպման համար, բայց մի վազիր առաջին իսկ կանչով:

4. Հպում

Եթե իսկապես ուզում ես, որ քեզ մոտ ինչ-որ բան ստացվի այդ տղամարդու հետ՝ հպվիր նրան, դա շատ պարզ է: Հարմար պահ գտիր ձեր զրույցի ժամանակ ու հպվիր նրա ձեռքին կամ ուսին՝ փորձելով նայել նրա աչքերի մեջ: Դա արա վստահ եւ անկաշկանդ, եւ դու կհասկացնես նրան՝ ինչպես ես նրան վերաբերվում:

Աղբյուրը՝ Ivona



© NEWS.am STYLE