Կանանց չորս կարգավիճակ, որոնք գրավում են տղամարդկանց

14:02   30 մայիսի, 2017

Սիրուհու կարգավիճակ՝ գրավել տղամարդուն

Սիրուհին կրակ է: Կրքոտ, սեքսուալ սիրո քրմուհի: Նա գիտի ինչպես գրավել տղամարդուն: Նրա էներգիայի կողքով ուղղակի անհնար է անցնել, անգամ կանայք են նրա մասին հիացմունքով խոսում, եթե ոչ՝ նախանձով: Նա ուզում է ամեն ինչ, եւ «ուզում եմ» -ի էներգիան նրան է վերադառնում ավելի մեծ ուժով: Հենց այդ էներգիան է մագնիսի նման ձգում տղամարդկանց:  Եթե կինը «ներառում է» սիրուհուն, նա հեշտությամբ է գրավում տղամարդկանց եւ այդ հարցում երբեք խնդիր չի ունենում:

Ի՞նչ անել: Սովորեք սիրախաղ անել. այն ոչինչ չի պարտավորեցնում, բայց բացահայտում է ձեր սեքսուալ էներգիան: Եթե դուք քաշվում էիք գնալ վումբիլդինգի դասընթացների, ապա հիմա իսկական ժամանակն է: Զբաղվեք, վերջապես, կանացի պրակտիկայով, այցելեք էրոտիկ մերսման եւ նմանտիպ վարպետության այլ դասերի: Ձեռք բերեք սեքսուալ ներքնազգեստ, իսկ այնքան հարամարավետ հներից ուղղակի ազատվեք:

Թագուհու կարգավիճակ՝ հետաքրքրության բռնկում

Թագուհին օդ է: Կարծես սառը եւ մի կողմ քաշված թագուհին իրեն հարմար թեկնածու է ընտրում: Նա հաջողակ է, գիտի՝ ինչ է ուզում եւ ինչպես հասնել ցանկալիին: Թագուհու տղամարդը պետք է համապատասխանի նրան արժեքներով եւ ապագայի ծրագրերով , հակառակ դեպքում՝ նա Նորին մեծության կողքին տեղ չունի: Այդ կերպարում կինը տղամարդու համար իդեալ է դառնում, որին նրանք ցանկանում են ձգտել:

Ի՞նչ անել: Տղամարդու հետ մի հանդիպեք ավելի շուտ, քան 3 օր: Շփումը սոցցանցերով կամ հեռախոսով հասցրեք նվազագույնի: Նա չպետք է մտածի, որ արդեն նվաճել է ձեզ, եթե հանդիպման է հրավիրել: Առավելագույնս շատ ինֆորմացիա իմացեք նրա մասին: Շփման ժամանակ բացառեք ամուսնության, երեխաների, սեքսի մասին թեմաները: Ձեր մասին պատմեք քիչ՝ միայն նվազագույնը:

Աղջկա կարգավիճակ՝ ձեռքի ու սրտի առաջարկության մղել

Աղջիկը ջուր է:  Ահա նա՝ զվարթ, երախտապարտ, սիրահարված աղջիկը, որին հնարավոր չէ փոխադարձաբար չսիրահարվել: Նա բաց է ամեն նոր բանի համար, վստահում է բոլորին եւ պատրաստ է իր սերը տալ ողջ աշխարհին, եւ սերը վերադառնում է դեպի նա ավելի մեծ չափով: Այդ վիճակում կինը ձեռքի եւ սրտի առաջարկություն է ստանում, տղամարդու սերն ու հգատարությունը, բազմաթիվ նվերներ:

Ի՞նչ անել: Ուրախացեք եւ երեխտապարտ եղեք տղամարդուն՝ նրա ուշադրության  համար:  Թուլություն դրսեւորեք, թույլ տվեք, որ նա օգնի ձեզ: Նրան փոքրիկ խնդրանքներով ծանաբեռնեք, երբեմն կարող եք նույնիսկ հիմարիկ ձեւանալ:

Տիրուհու կարգավիճակ՝ պահպանել սերն ու ընտանիքը

Տիրուհին հողն է: Տիրուհին իմաստուն է եւ հարուստ փորձ ունի: Տղամարդը հավերժ կմնա նրա հետ, քանի որ նա մարմնավորում է տունն ու ընտանիքը: Տղամարդը գնահատում, հարգում եւ սիրում է նրան: Այդ վիճակում կինը բացահայտում է իր իրական՝ օջախի պահապանի դերը: Նա դառնում է  տղամարդու անձնական կյանքի իրական գործընկերը: Տղամարդը երբեք չի լքի իր օջախն ու կնոջը, եթե վերջինս կարողանում է նրան աջակցել:

Ի՞նչ անել: Մշտապես եղեք հեռավորության վրա, մի շտապեք խորհուրդներ տալ, եթե ձեզ չեն խնդրել այդ մասին, բայց ուշադրություն դրսեւորեք, երբ ձեզ դիմել են: Դուք պարզապես պարտավոր եք պատրաստել սովորել եւ ձեր տունը դարձնել ամենհարմարավետ վայրը: Տեղյակ եղեք ձեր ամուսնուն հետաքրքրող բոլոր հարցերի մասին:

Եվ հիշեք՝ յուրաքանչյուր փուլում պետք է տարբեր կարգավիճակներ դրսեւորել՝ օգնելով ընդհանուր իրավիճակին: Գրավելու փուլում սիրուհուն կարող է փոխարինել աղջիկը, թագուհուն՝ սիրուհին, տիրուհուն՝ թագուհին եւ այլն:

Տղամարդն իր կնոջը պետք է տարբեր տեսնի, հենց այդ ժամանակ նրա հետաքրքրությունը կնոջ նկատմամբ չի մարի: Աղջիկներ, ամեն ինչ պարզ, բայց միաժամանակ՝ բարդ: Վերահսկել ինքդ քեզ, կատարելագործվել ամեն օր, դա բարդ է: Բայց երջանիկ ու ներդաշնակ հարաբերությունները դրան արժեն:

 

Աղբյուրը՝ MoiMozg



© NEWS.am STYLE