Թրենդում «մանկական» սանրվածքներն են (ֆոտո)

14:22   21 ապրիլի, 2017

NEWS.am STYLE-ը պարբերաբար ներկայացնում է ոչ միայն նորաձեւությանն, այլեւ գեղեցկությանը եւ խնամքին վերաբերող գլխավոր միտումները։ Հենց վերջինի նորույթների մասին էլ այսօր կխոսենք։

Այս սեզոնի համար մի շարք նորաձեւության տներ առաջարկում են միանգամայն խենթ թրենդ՝ վարսահարդարման համար։

Խոսքն, այսպես ասած, «մանկական» սանրվածքների մասին է։ Դպրոցական տարիքում աղջիկների այդքան ատելի հյուսքերը՝ զարդարված գունավոր ժապավեններով եւ ամրակներով, կարծես, վերադարձել են «մեծերի» նորաձեւություն։

Իհարկե, վերջին շրջանում հյուսքերն անչափ արդիական են, բայց ոճաբանները որոշեցին ավելի հեռուն գնալ՝ դրանց ավելացնելով նաեւ մանկական աքսեսուարներ։

Լուսանկարները՝ Elle.ru-ի



© NEWS.am STYLE