Այս գարնան ամենանորաձեւ կոշիկները (ֆոտո)

17:04   21 ապրիլի, 2017

Այս գարնանը սպիտակ կոշիկները նորաձեւության պիկում են, ինչպես երբեւէ։

Մարզակոշիկներից՝ մինչեւ արքայադստերը վայել բոկոտիկներ։

Ամենաարդիական մոդելներից մեկը սպիտակ կեդերն են, ցանկալի է՝ առանց որեւէ գրության կամ այլ գույների։

Հաջորդն, իհարկե, բարձրակրունկներն են։ Ընդ որում՝ դրանք կարող են լինել ինչպես հաստ, այնպես էլ բարակ կրունկներով։

Չենք մոռանում նաեւ սուպերհարմարավետ ցածրակրունկների, բալետկաների մասին, որոնք անչափ արդիական կլինեն ահտկապես լողափնյա սեզոնին։

Իհարկե, դրանք կարող են զարդարված լինել քարերով եւ այլ աքսեսուարներ, բայց սպիտակը մնում է սպիտակ։

Լուսանկարները՝ Elle.ru-ի



© NEWS.am STYLE