Սիլվեսթր Ստալոնեի դուստրերը՝ ավստրալական Daily Edited ապրանքանիշի ֆոտոսեսիայում

12:32   19 ապրիլի, 2017

Սիլվեսթր Ստալոնեի դուստրերը մասնակցել են ավստրալական Daily Edited ապրանքանիշի  ֆոտոսեսիայում:

20-ամյա Սոֆիան, 18-ամյա Սիսթինն ու 14-ամյա Սքարլեթը մասնակցել են աքսեսուարների հայտնի ապրանքանիշի գովազդային արշավին:

70-ամյա դերասանի դուստրերը, որն, ի դեպ, անցյալ շաբաթ իր աջակցությունն էր հայտնել Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմին, միասին կեցվածք են ընդունել պայուսակները ձեռքին:

Սիլվեսթրը կնոջ՝ Ֆլավինի, եւ դուստրերի հետ:


«Հրաբխային գովազդային արշավ»,- դուստերի ֆոտոսեսիան մեկնաբանել է հայտնի դերասանը:

Աղբյուրը՝ Vogue



© NEWS.am STYLE