Ասես երկվորյակներ. Քիմ Քարդաշյանն ու Քայլի Ջեները կիսամերկ նկարահանվել են իրենց կոսմետիկայի գովազդում

10:01   19 ապրիլի, 2017

Արեւմտյան բազմաթիվ լրատվամիջոցներ վաղուց նմանություն էին նկատում Քիմ Քարդաշյանի եւ Քայլի Ջեների ոճի, դիմահարդարման մեջ եւ նույնիսկ գործողություններում: Ասում են, որ Քայլիին շոու բիզնեսի համար պատրաստում են՝ որպես երկրորդ Քիմ:

 

36-ամյա հայուհին Twitter-ում հայտնել է քրոջ հետ համատեղ նախագծի մասին, որը գովազդում է իրենց սեփական՝ KW x Kylie կոսմետիկայի շարքը:

Ամենահետաքրքիրն այն է, որ տեսահոլովակում քույրերը ներկայացել են միանման կերպարներով, ընդ որում՝ կիսամերկ:

 

«Շուտով»,- տեսանյութը մակագրել է Քիմը:



© NEWS.am STYLE