Իրինա Շեյքը ծննդաբերությունից հետո պարծեցել է իր սլացիկ կազմվածքով (ֆոտո)

11:34   19 ապրիլի, 2017

Մեկ ամիս էլ չի անցել Իրինա Շեյքի ծննդաբերությունից. ռուս մոդելն ու բրիտանացի դերասան Բրեդլի Կուպերը  դուստր են ունեցել, որին կոչել են Լեա դե Սեյն Շեյք Կուպեր:

Եվ, ահա, ծննդաբերությունից հետո 31-ամյա մոդելն Instagram-ի իր 8 մլն բաժանորդների համար լուսանկար է հրապարակել: Դրանում Իրինան կեցվածք է ընդունել բիկինիով:

«Մայրամուտից առաջ»,- նկարը մակագրել է Իրինան:

Նշենք, որ Իրինա Շեյքը դստերը լույս աշխարհ է բերել մարտի վերջին, սակայն լրագրողներին այդ մասին հայտնի է դարձել ապրիլի կեսերին:



© NEWS.am STYLE