Օսկար Այզեքը, Շարլոտ Լե Բոնը, Անժելա Սարաֆյանը եւ այլք՝ «Խոստումը» ֆիլմի նյույորքյան պրեմիերային

10:35   19 ապրիլի, 2017

Նյու Յորքում կայացել է Հայոց Ցեղասպանության մասին՝ «Խոստումը» ֆիլմի պրեմիերան, որին մասնակցել են ֆիլմի ստեղծագործական անձնակազմի անդամներն ու դերասանները՝ ռեժիսոր Թերի Ջորջը, Շարլոտ Լե Բոնը, Օսկար Այզեքը, Քրիստիան Բեյլը, Անժելա Սարաֆյանն ու այլք։

Օսկար Այզեքը

Նախքան կարմիր գորգով անցնելը ֆիլմի աստղերը ինքնագիր են բաժանել դրսում հավաքված երկրպագուներին։

Քրիստիան Բեյլը

Թերի Ջորջը

Քրիստին Եվանգելիստան

Օսկար Այզեքը

Շարլոտ Լե Բոնը

Անժելա Սարաֆյանը

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Խոստումը» ֆիլմի պրեմիերան տեղի էր ունեցել Լոս Անջելեսում, որին,  որին բացի ֆիլմում առանցքային դեր ունեցող արտիստներից՝ Քրիստիան Բեյլ, Շարլոտ Լե Բոն, Անժելա Սարաֆյան, Օսկար Այզեք եւ այլք, ներկա են եղել նաեւ Քիմ եւ Քորթնի Քարդաշյանները, Շերը, Օռլանդո Բլումը, Սիլվեսթր Ստալոնեն։

Նշենք, որ ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա ապրիլի 21-ից։ Հայաստանում այն կցուցադրվի ապրիլի 27-ից։

Լուսանկարները՝ The Promise-ի, WireImage-ի, Shutterstock-ի



© NEWS.am STYLE