«Ապրելով օրական 1 դոլարով». Մադոննան հիշել է իր դառը անցյալը

12:45   19 ապրիլի, 2017

Մադոննան վերջին շրջանում բավականին ակտիվ է սոցցանցերում։ Երգչուհին Instagram-ում  հերթական լուսանկարն է հրապարակել, որն ուղեկցել է հուզիչ գրառմամբ.

«Այստեղ ես այն տարիքում եմ, ինչ իմ աղջիկը: Լքված կացարանում, բայց մեծ երազանքներով, սովորելով նվագել կիթառ, անելով ցանկացած աշխատանք, որը կարող եմ գտնել, ապրելով օրական 1 դոլարով եւ աղոթելով, որ ինչ-որ մեկը կբացահայտի ու կհավատա ինձ։ Հին, լավ օրեր»,-լուսանկարը մակագրել է երգչուհին։

Նշենք, որ ավելի վաղ Մադոննան հանդես էր եկել, իսկ խոսքով, Վիշապների մոր՝ Դեյեներիս Թարգարիենի կերպարով: Երգչուհին Instagram-ում լուսանկար է հրապարակել, որում նա այնպիսի տեսք ունի, ասես՝ վաղ առավոտյան արթնացել ու դեռ ուշքի չի եկել:



© NEWS.am STYLE