Ջոնի Դեփը, Կիրա Նայթլին, Օռլանդո Բլումը եւ Խավիեր Բարդեմը՝ «Կարիբյանի ծովահենները» նոր թրեյլերում

13:31   19 ապրիլի, 2017

JoBlo Movie Trailers-ում հայտնվել է Pirates of the Caribbean: Dead Men Tell No Tales («Կարիբյանի ծովահենները. Մեռյալները հեքիաթներ չեն պատմում») ֆիլմի նոր թրեյլերը:
NEWS.am STYLE-ի ողջ խմբագրությունը սպասում է պրեմիերային՝ ծանոթանալու վերափոխումների վարպետի՝ Ջոնի Դեփի նոր արկածներին, ով հրաշալիորեն խաղում է կապիտան Ջեքի դերը:

Ի դեպ, մի վախեցեք, որ թրեյլերն սկսվում է ճապոներեն. ամենայն հավանականությամբ, ամերիկյան եւ ճապոնական պրեմիերաները տեղի կունենան միաժամանակ, այնպես որ՝ ֆիլմի գովազդային արշավի նպատակով այն նաեւ ճապոներենով է ներկայացվում:

Դերասանական կազմը ցնցող է՝ Կիրա Նայթլի, Ջոնի Դեփ, Օռլանդո Բլում, Խավիեր Բարդեմ, Ջենիֆեր Ռաշ, ինչպես նաեւ՝ Կայա Սկոդելարիո եւ Բրենթոն Թուեյթս:
Թուեյթսին, ի դեպ, վիճակվել է Նայթլիի եւ Բլումի հասունացած որդու՝ Հենրի Թերների դերը: Նրան սպասվում է հանդիպում հոր հետ, ով ստիպված է եղել ուրավական-նավի հրամանատար դառնալ եւ թափառել ծովերում:

Նոր ֆիլմի սյուժեի համաձայն՝ այս անգամ Ջեքն ու նրա ընկերները ուղեւորվում են հզոր արտեֆակտը՝ Պոսեյդոնի եռաժանին որոնելու, որը իր տիրակալին լիարժեք վերահսկողություն է տալիս ծովերի նկատմամբ: Միայն այդ եռաժանին կարող է օգնել փրկվել Սալազարից:

Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա մայիսի վերջին



© NEWS.am STYLE