Սուպերմոդել Լարա Սթոունը ներկայացել է թոփլես՝ Love magazine-ի համար

14:44   19 ապրիլի, 2017

Love magazine-ն իր նոր ֆոտոսեսիայից լուսանկար է հրապարակել, որի հերոսուհին այս անգամ  դարձել է Լարա Սթոունը, ով դեռ փետրվարին էր Իրինա Շեյկի եւ Քենդալ Ջենների հետ «երեւացել» ամսագրում:

33-ամյա հոլանդուհի մոդելը ներկայացել է թոփլես. աղջկան նկարահանել է Մարիո Թեստինոն:

Լուսանկարը հայտնվել է Love magazine -ի Instagram-ում:

Լարան ներկայումս հանդիպում է մոդել Ջորդան Բարեթի հետ, ով նախկինում սիրավեպեր է ունեցել Փերիս Հիլթոնի, Հեյլի Բոլդուինի, Քեյթ Մոսի եւ Մեգան Բլեյք Իրվինի հետ:


Լարան ամուսնացած է եղել դերասան Դեյվիդ Ուիլյամսի հետ. զույգն ամուսնացել էր 2010-ին, ամուսնալուծվել՝ 2015-ին: Նրանք համատեղ որդի ունեն՝ 3-ամյա Ալֆրեդը:



© NEWS.am STYLE