15:36 19 ապրիլի, 2017NEWS.am STYLE-ը հաճախ է ուշադրություն դարձնում տարատեսակ դիետաներին: Օրինակ, երեկ մենք ներկայացրեցինք արագորեն նիհարելու ամենաարդյունավետ դիետան: Այն երեք օրվա ընթացքում օգնում է 5 կգ կորցնել՝ կախված նյութափոխանակությունից եւ քաշից:
Բայց հիմա օգնություն եկավ այնտեղից, որտեղից չէինք սպասում. նիհարելու մասին խոսել է նաեւ Քիմ Քարդաշյանը, որի բյութի-խորհուրդներին հիմա ամբողջ աշխարհն է հետեւում:
36-ամյա հայուհին Twiiter-ում հետեւյալ գրառումն է արել.
«Հարբուխն ամենալավ դիետան է։ Ուրախ եմ, որ այն ժամանակին սկսվեց, քանի որ շուտով Met Gala-ն է»:

Ի դեպ, ավանդական Met Gala-ն նախանշված է մայիսի 2-ին, Նյու Յորքի Metropolitan Museum of Art’s Costume Institute-ում:

Հիշեցնենք, որ հարբուխի պատճառով Քիմը չի կարողացել նաեւ մինչեւ վերջ ներկա գտնվել «Խոստումը» ֆիլմի լոսանջելեսյան պրեմիերային:
