Սպանություն եւ վրեժ. համացանցում հայտնվել է «Ամերիկյան մարդասպանը» ֆիլմի թրեյլերը

16:46   19 ապրիլի, 2017

Եթե անգամ ֆիլմի անունը ձեզ ոչինչ չի ասում, ապա Մայքլ Քիթոնի եւ Դիլան Օ՛Բրայենի տանդեմը շատ բան կասի, երբ ֆիլմը մեծ էկրան բարձրանա: Խոսքն «Ամերիկյան մարդասպանը» ֆիլմի մասին է, որի սցենարը գրվել է Վինս Ֆլինի համանուն գրքի հիման վրա:

Ժապավենն էկրաններին կհայտնվի 2017 թվականի սեպտեմբերի 15-ին, իսկ մինչ այդ LionsgateFilmsUK ալիքում հայտնվել է թրեյլերը:

Սյուժեի համաձայն՝ Օ՛Բրայենի հերոսը լողափին զինված հարձակման ժամանակ կորցնում է հարսնացուին, ինչից հետո տարվում է սիրելիի համար վրեժ լուծելու գաղափարով: Երիտասարդը ԿՀՎ-ի գործակալ է դառնում, որին սովորեցնելու գործը ստանձնում է «փորձված գայլ» Մայքլ Քիթոնը:



© NEWS.am STYLE