«Եվրատեսիլ 2017». Արծվիկի առաջին փորձը՝ մայիսի 1-ին

17:02   19 ապրիլի, 2017

Եվ այսպես, շատ շուտով Կիեւում կմեկնարկի «Եվրատեսիլ» միջազգային երաժշտական մրցույթը: Հայաստանն այս տարի ներկայացնելու է Արծվիկը՝ Fly with me երգով:

Այսօր հայտնի են դարձել փորձերի օրերը: Wiwibloggs կայքի փոխանցմամբ՝ Հայաստանի ներկայացուցչի առաջին փորձը կայանալու է մայիսի 1-ին:
Արծվիկի երկրորդ փորձը մայիսի 5-ին է:


Հիշեցնենք, որ Արծվիկը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչում՝ մայիսի 9-ին:
Երկրորդ կիսաեզրափակիչը մայիսի 11-ին է, իսկ եզրափակիչը կկայանա մայիսի 13-ին:

Ի դեպ, «Եվրատեսիլ 2017»-ի եզրափակիչ համերգի բոլոր տոմսերն արդեն սպառված են։



© NEWS.am STYLE