Կիմանո. գարուն-ամառ 2017-ի գունեղ թրենդը

16:10   21 ապրիլի, 2017

Գարուն-ամառ 2017 սեզոնում գիշերազգեստի ոճով կարված հագուստը շարունակելու է լինել թրենդում։ Անկողնուց փողոց դուրս եկած գիշերազգեստը հատկապես արդիական կլինի տաք եղանակին։ Թրենդում են ոչ միայն նուրբ կտորներից կարված զգեստները՝ համադրված էլեգանտ ժանյակների հետ, այլեւ կիմանոյի ոճով կարված թիկնոցները։

Դրանք անչափ ռոմանտիկ, քնքուշ եւ եթերային կդարձնեն ցանկացած աղջկա կերպար, հատկապես՝ լողափնյա սեզոնին ընդառաջ։

Ներկայացնում ենք առօրյա հագուստի հետ գունեղ կիմանոների համադրության մի քանի վառ տարբերակ։



© NEWS.am STYLE