Սեւ զգեստով 41-ամյա Գայանե Ասլամազյանը՝ ԱՄՆ-ում իր հարսանյաց խնջույքին

18:05   19 ապրիլի, 2017

NEWS.am STYLE-ը տեղեկացրել է, որ հաղորդավորւհի Գայանե Ասլամազյանը լքել է ցանկալի հարսնացուների շարքը։ 41-ամյա գեղեցկուհին ամուսնացել է ամերիկահայ պրոդյուսեր Ջիանի Օնչոյի հետ եւ մեկնել ԱՄՆ։

Այնտեղ ռեստորաններից մեկում, ի պատիվ նորապսակների, խնջույք է կազմակերպվել, որին Գայանեն ներկայացել է սեւ, էլեգանտ զգեստով։

Զույգի խնջույքին մասնակցել են Շպռոտը, Լիլուն, Ջոնի Կարապետյանը, Հարութ Բալյանը, ով երգ է կատարել նորապսակների համար, եւ այլք։

Ավելի վաղ Գայանե Ասլամազյանն իր Instagram-ում ամուսնությունից հետո առաջին լուսանկարն էր հրապարակել. «Սեր»,-լուսանկարը մակագրել էր նա։

Հիշեցնենք, որ հաղորդավարուհին նախորդ ամուսնությունից որդի ունի, իսկ Ջիանի Օնչոն՝ դուստր:



© NEWS.am STYLE