Քիմ Քարդաշյանի տրանսգենդեր խորթ հայրը՝ 24 տարվա ամուսնական անհաջող սեքսի մասին

11:02   20 ապրիլի, 2017

Ապրիլի կեսերին Քիմ Քարդաշյանի խորթ հայրը՝ տրանսգենդեր Քեյթլին Ջենները, հաղորդեց սեռափոխության վիրահատության մասին:

Քեյթլինը (նախկինում՝ Բրյուս Ջեններ), որը երկու տարի առաջ էր հայտարարել սեռը փոխելու մտադրության մասին, վիրահատվելու մասին որոշում է կայացրել այս տարեսկզբին:
67-ամյա Քեյթլինը հայտնել է այդ մասին, քանի որ, նրա խոսքով, ձանձրացրել են կպչուն երկրագուները, որոնք մշտապես հարցնում են իր սեռական օրգանների մասին:

Քեյթլինը ներկայացրել է իր The Secrets of My Life հուշագրությունը, որում հայտարարել է, որ «վիրահատությունը հաջող է անցել»: Գիրքը թողարկվելու է ապրիլի 25-ին, իսկ մինչ այդ People magazine-ը դրանից հատված է հրապարակել, որտեղ Բրյուս Ջենները հայտարարել է, որ Քրիս Ջենների հետ ամուսնության ընթացքում բավարարված չի եղել իր սեռական կյանքից:


«Ես մշտապես անհարմարություն էի զգում սեքսի ժամանակ: Հարաբերությունների սկզբում ես եւ Քրիսը հաճախակի եւ հրաշալի սեքս ունեինք: Բայց ինձ թվում է, որ նա մինչեւ վերջ չէր զգում ինձ եւ մինչեւ հիմա չի հասկանում, թե ինչու ես որոշեցի փոխել սեռս: Ես բավարարված չէի մեր սեռական կյանքից»,- նշել է Քեյթլինը:



© NEWS.am STYLE