Բոստոնում «աղբային խոհանոցով» անվճար սրճարան է բացվել

20:07   1 ապրիլի, 2013

Ամերիկյան քոլեջի ուսանող Մաքսիմուս Թալերը ֆրիգանների համար աշխարհի առաջին սրճարանն է բացել:

Ըստ Gooddays-ի, ֆրիգանները մարդիկ են, ովքեր գիշերը քայլում են քաղաքում եւ աղբամաններից հավաքում սննդի մնացորդները: Մաքսիմուսն ինքն է ձեռք բերված սննդի մնացորդներից կերակուր պատրաստում եւ մատուցում հաճախորդներին: Սրճարանն աշխատում է շուրջօրյա եւ անվճար: Թալերի խոսքով, ինքն ավելի լավ է սնվում, քան իր համակուրսեցիներից շատերը: Ամռանը Մաքսիմուսը ծրագրում է բացել եւս մեկ ռեստորան եւ այնտեղ դասախոսություն կարդալ, գրական երեկոներ կազմակերպել եւ կերակուր պատրաստելու վարպետության դասեր անցկացնել: Նախագծի համար նա միջոցներ է հավաքում համացանցում: Սրճարանի բացման համար ընդամենը 1.500 դոլար է անհրաժեշտ:



© NEWS.am STYLE