Պաշտոնական. Ալեքսիս Օհանյանի եւ Սերենա Ուիլյամսի առաջնեկը կծնվի աշնանը

12:15   20 ապրիլի, 2017

Երեկ մենք ուրախությամբ հայտնեցինք, որ Սերենա Ուիլյամսը երեխայի է սպասում։ Այդ մասին Snapchat-ի իր էջում հայտնել է թենիսիստուհին։ Նա դեղին լողազգեստով լուսանկար է հրապարակել, որտեղ երեւում է կլորացած փորիկը։
«20 շաբաթ», - մակագրել է լուսանկարն աստղը՝ նման կերպ հայտնելով, որ գտնվում է հղիության հինգերորդ ամսում։


Նման լուրերը հաճախ պետք է պաշտոնապես հաստատվեն, քանի որ շատ աստղեր սիրում են մոլորեցնել իրենց երկրպագուներին։
Ինչպես գրում է TMZ-ը,  Սերենան չի կատակում, եւ նրա պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ Սերենան այս տարվա աշնանը լույս աշխարհ կբերի իր առաջնեկին։


Ապագա փոքրիկը կլինի առաջինը Սերենայի ու նրա փեսացուի համար, ով IT ոլորտում գործարար եւ հանրաճանաչ Reddit պորտալի հիմնադիր 33-ամյա Ալեքսիս Օհանյանն է։



© NEWS.am STYLE