Տիգրան Համասյանը նոր ստեղծագործություն է ներկայացրել

10:51   20 ապրիլի, 2017

Աշխարհահռչակ ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանը նոր ստեղածագործություն է ներկայացրել, որը կոչվում է «Markos and Markos»: 

Երաժիշտի YouTube-ի ալիքում հրապարակել է ստեղծագործության հոլովակը, որի հեղինակը Նաիրա Մուրադյանն է: 

Նշենք, որ «Markos and Markos»-ը Համասյանի նոր՝ An Ancient Observer ալբոմից է:

Ի դեպ, Տիգրան Համասյանը միանգամից երկու համերգ կտա Երեւանում։ Մայիսի 7-ին եւ 8-ին Արամ Խաչատրյան համերգասրահում երաժիշտը կներկայացնի իր նոր՝ An Ancient Observer ալբոմը։ Նշենք, որ սկզբում հաղորդվում էր միայն մեկ համերգի մասին, սակայն հանդիսատեսի խնդրանքով կազամկերպիչները եւս մեկ օր ավելացրեցին։

Տիգրան Համասյանի երեւանյան տոմսերի արժեքն է՝ 3000, 5000, 8000, 10000, 15000, 20000 դրամ։ Համերգների սկզիբը՝ ժամը 19։30-ին։



© NEWS.am STYLE